Հարգելի այցելու, lorinews.com մարզային լրատվական կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում և առաջիկայում կներկայանա ավելի գեղեցիկ ու հարմարավետ տեսքով:
Ուշադրություն. Lorinews.com մարզային լրատվական կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում, և առաջիկայում կներկայանա նոր ու ավելի ընդլայնված տեսքով:
Related Posts Plugin for WordPress, Blogger...

4 июля 2011 г.

<Հայոց Արծիվներ>հհկ-ն Վանաձորի թիվ 63853 զորամասում

<Հայոց Արծիվներ> հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար կազմը հուլիսի մեկին Վանաձորում էր: Վանաձորցի արծվների հետ միասին <Հայոց Արծիվներ> ՀՀԿ-ի հիմնադիր նախագահ  Արմեն Ասրյանն  ուղևորվեցին դեպի թիվ 63853 զորամաս, որտեղ դիտեցին թվով 90 նորակոչիների հանդիսավոր երդման արարողությանը: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատար, գնդապետ  Բագրատ Ջանվելյանը, ով ողջունելով նորակոչիկներին , նրանց մաղթեց բարի ծառայություն և խաղաղ երկինք: 


Ելույթներով հանդես եկան նաև նորակոչիկները, նրանց ծնողները: <Հայոց Արծիվներ> ՀՀԿ-ն մոտ մեկ ամիս է, ինչ Վանաձորում  բացել է իր պաշտոնական գրասենյակը, և այդ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ունի  շուրջ 1500 անդամագրվածներ: 


Իր ելույթում հայոց արծիվներ ՀՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը ևս շնորհավորեց նորակոչիկներին հանդիսավոր երդման արարողության կապակցությամբ և առիթն օգտագործելով Լեռնահայաստանի ոսկյա հուշամեդալով պարգևատրեց 3-րդ բանակային կորպուսի ծառայողներին: 
Երդման արարողությունից հետո  Լոռվա արծիվները  նախ դիտեցին ցուցադրական ելույթներ, ծանոթացան հետախուզական համարներին, այնուհետ բոլորով միասին ռազմական ավտոմեքենաներով ուղևորվեցին 3-րդ բանակային կորպուսի հրաձգարան, որտեղ յուրաքանչյուրը իսկական զենքը ձեռքն առած սովորեց կրակել:


 Անսհաման էր Վանաձորցիների ուրախությունն ու ոգևորությունը, երբ նրանք զենք էին բռնել և կրակում էին, չէ որ նման մաշտաբային միջոցառումները մեղմ ասած ամեն օր չէ, որ կատարվում են: 



Պարզվում է, <Հայոց արծիվներ> ՀՀկ-ի Վանաձոր, այնուհետ զորամաս այցելությունը զուտ զուգադիխպություն չէր զինվորների երդման արարողության հետ, ինչի հետ կապված <Հայոց արծիվներ> ՀՀկ-ի հիմնադիր նախագահ Արմեն Ասրյանը նշեց, որ իրենք նպատակ են ունեցել, որպեսզի լոռվա արծիվները ավելի մոտիկից ծանոթանան բանակային կյանքին և որ հստակ գիտակցեն, որ պետք է պատրաստ լինել ամեն պահի կանգնել ոտքի և դիմակայել ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին:

Էդվարդ Արզումանյան
































Լուսանկարները` հեղինակի

0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий